Մարսելում կրակել են հայկական մշակույթի կենտրոնի վրա![]() 26 հունվարի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին: «Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում է ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը, փոխանցում է «Հայերն այսօրը»։ Դեպքից հետո ոստիկանությունն այցելել և ուսումնասիրել է վայրը: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից հայտարարել են, որ կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում։ «Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,-հայտարարել են դեսպանությունից։ Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Մինչև այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվեց Ֆրանսիայում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |