ՅՈւՆԵՍԿՕ-ն Արցախ փաստահավաք առաքելություն կուղարկի

ՅՈւՆԵՍԿՕ-ն Արցախ փաստահավաք առաքելություն կուղարկի

PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ն որոշել է փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կառույցի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հեռախոսազրույցում ողջունել է այդ որոշումն ու ընդգծել Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը։

Նախարարն անընդունելի է համարել մշակութային ժառանգության պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարն ընդգծել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը՝ հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ոչնչացրել, վանդալիզմի է ենթարկել հայկական պատմական ժառանգությունները։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո համացանցում բազմաթիվ հոլովակներ էին տարածվում հայկական գերեզմաններ ու խաչքարեր պղծող ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---