30 տ հումանիտար օգնություն Գերմանիայից՝ Արցախին![]() 26 հունվարի 2021 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի պաշտպանության նախարարության հատուկ չվերթով հունվարի 25-ին Երևան է ժամանել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն, հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից: Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։ Հումանիտար աջակցությունը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։ 2020-ի նոյեմբերի սկզբին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով, մոտ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։ Նախարարությունից հիշեցրել են, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին: Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200,000 եվրո, ինչպես նաև դաշնային կառավարությունը 300,000 եվրո աջակցություն է տրամադրել GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |