Ռուսաստանում հայ ուսանողին սպանողին դատապարտել են 11 տարի ազատազրկման 4 մարտի 2009 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Նովոսիբիրսկի շրջանային դատարանը մարտի 2-ին դատավճիռ է կայացրել ծագումով հայ 22-ամյա ուսանող Էդիկ Ադամյանի սպանության մեջ մեղադրվող Ալեքսեյ Կրապիվինի գործի վերաբերյալ:Ինչպես հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի դատական դեպարտամենտի վարչության մամլո քարտուղար Մարիաննա Գլուշկովան, դատարանն Ալեքսեյ Կրապիվինին մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ դատապարտել է խիստ ռեժիմի գաղութում 11 տարի ազատազրկման: Մարիաննա Գլուշկովայի խոսքերով, դատավճիռն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո, այդ ժամանակահատվածում այն կարող է բողոքարկվել, հաղորդում է Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Հետաքննության տվյալներով, 2008 թվականի լույս 29-ի գիշերն ուշ տուն վերադարձող 42-ամյա Ալեքսեյ Կրապիվինը վիճել է մի խումբ հայաստանցիների հետ: Կրապիվինի խոսքերով, երիտասարդները նրան ծեծի էին ենթարկել: Մեղադրյալը գնացել էր տուն, վերադարձել «Սայգա» տիպի կարաբինով եւ մահացու վիրավորել 22-ամյա Էդիկ Ադամյանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |