Երկրի խոշորագույն ներմուծողները շփոթված են

PanARMENIAN.Net - Հայաստանի խոշորագույն ներմուծողների թվին պատկանող «Մանան Գրեյն» ընկերությունը արտարժույթի փոխարժեքի կայունացման ակնկալիք ունի: «Մանան Գրեյնը» հայկական ցորենի ու ալյուրի շուկայում իշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններից մեկն է:



Ինչպես մարտի 4-ին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Մանան Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը, ընկերության ղեկավարությունը շփոթված է, սակայն «ակնկալիքները դրական չեն»: Նրա խոսքերով, ՀՀ Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունը բացասաբար կանդրադառնա ընկերության գործունեության վրա, քանի որ «Մանան Գրեյնը» արտարժույթով է ներկրում իր ապրանքը, մասնավորապես, Ռուսաստանից: «Առնվազն մի քանի օր է հարկավոր, վերլուծելու համար ստեղծված իրավիճակը: Մենք ակնկալում ենք արտարժույթի փոխարժեքի կայունացում»,-ասել է նա:



Հիշեցնենք, որ 2008 թվականի տվյալների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ցորենի ու ալյուրի շուկայում իշխող է ճանաչել «Սալեքս Գրուպ»ընկերությանը, որը պատկանում է գործարար ու ձեռներեց Սամվել Ալեքսանյանին, որը սպասարկում է շուկայի 42,5 տոկոսը, եւ «Մանան Գրեյն» ընկերությանը` 36,77 տոկոսով: «Սալեքս Գրուպն» ու «Մանան Գրեյնը» ապահովում են Հայաստանի ներքին շուկայի շուրջ 80 տոկոսը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---