ԱՀԿ ղեկավար. Պանդեմիան վերահսկելու հնարավորություն կա![]() 2 փետրվարի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիան վերահսկելու հնարավորության մասին։ Նա հիշեցրել է, որ Covid-19-ի նոր դեպքերն աշխարհում նվազում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ։ Եվ թեև կան հիվանդացության աճով երկրներ, գլոբալ մակարդակով սա հուսադրող նորություն է, գրում է ՌԲԿ-ն։ «Դա վկայում է, որ վիրուսը կարելի է կառավարել՝ նույնիսկ հաշվի առնելով դրա տարածման նոր տարբերակները։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք կանխել վարակն ու կյանքեր փրկել, եթե շարունակենք պահպանել առողջության պահպանման արդեն հայտնի միջոցները»,-հայտարարել է Հեբրեյեսուսը։ Նա հիշեցրել է, որ աշխարհն արդեն մեկ անգամ բախվել է հիվանդացության նվազման հետ, սակայն այն ժամանակ երկրները շտապեցին հանել սահմանափակումները, իսկ մարդիկ թուլացրին զգոնությունը։ «Պատվաստանյութերի տարածմանը զուգահեռ կենսականորեն կարևոր է շարունակել պահպանել կանխարգելիչ միջոցները»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել էր, որ ամբողջությամբ չեզոքացնել կորոնավիրուսը շատ բարդ կլինի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |