Ինքնահայտարարագրման ներդրման դեպքում հաշվետվությունները հնարավոր կլինի բջջային հավելվածով ներկայացնել![]() 2 փետրվարի 2021 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ինքնահայտարարագրման ինստիտուտի ներդրման դեպքում հաշվետվությունները հնարավոր կլինի բջջային հավելվածով ներկայացնել։ Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի Աշոտ Մուրադյանը: Նա նշել է, որ ՊԵԿ-ը մի շարք նոր նախաձեռնություններ ունի. նախատեսվում է բացի վեբ-տարբերակներից նաև բջջային հավելվածներով թվայնացնել ծառայությունների մատուցման ամբողջ պրոցեսը և ֆիզիկական, և իրավաբանական անձանց համար, տեղեկացնում է Factor.am-ը: «18 տարին լրացած անձինք հնարավորություն կունենան բջջային հավելվածով ինքնահայտարարագրման շրջանակում ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները: Մենք գնում ենք նրան, որ բոլոր ծառայությունները կենտրոնացնենք մեկ բջջային հավելավծի մեջ և բարձր որակի ծառայություններ մատուցենք»,- նշել է Մուրադյանը: Նա նշել է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն մտադիր է հարթակ մշակել՝ բջջային հավելավծների միջոցով հարկերը վճարելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու համար։ Բարեփոխումներից հետո քաղաքացին այլևս կարիք չի ունենա ոչ բանկ, ոչ ՊԵԿ, ոչ էլ ֆինանսների նախարարություն այցելելու։ 2021-ին ՊԵԿ-ում նախատեսվում է առցանց դարձնել նաև լիզինգի ծառայությունը։ Համապատասխան ծրագիրն արդեն մշակվում է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |