Փետրվարի 3-ին որոնումներ չեն իրականացվի՝ Բաքուն չի թույլատրել![]() 3 փետրվարի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Panorama.am-ը։ «Որոնողական խմբերն առավոտյան պատրաստվել էին, որ գնային, զանգել են ու ասել, որ աշխատանքներ չեն լինելու»,- ասել է նա։ Փետրվարի 2-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թադևոսյանը նշել է, որ կարող է և քաղաքացիական անձ լինի, քանի որ քաղաքի մոտ է հայտնաբերվել։ Պատերազմի ավարտից ի վեր փետրվարի 2-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |