ԱԳՆ․ Թուրքիայի իշխանությունը պետք է գիտակցի՝ երկխոսության համար վստահության մթնոլորտ է պետք![]() 3 փետրվարի 2021 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները պետք է գիտակցեն՝ երկխոսության համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է այդ երկրի կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը և կոչ արել այդ երկրին լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: «Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել: Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին: Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը»,- հայտարարել է Նաղդալյանը։ Նա նշել է, որ Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6․3 մլն թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |