ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի 2-րդ հանդիպումը՝ փետրվարին![]() 4 փետրվարի 2021 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին, փոխանցում են ՀՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունից: Փոխվարչապետերի որոշմամբ՝ փորձագիտական երկու ենթախումբ է ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Փոխվարչապետերի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում: Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, իսկ հունվարի 11-ին ստորագրել տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման համաձայնագիր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |