Հայաստանում 50-տոկոսանոց չհիմնավորված գնաճ է սպասվում

PanARMENIAN.Net - Լայն սպառման ապրանքների ակնկալվող գնաճը կկազմի շուրջ 50 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Սպառողների պաշտպանության ասոցիացիայի տնտեսական հարցերի պատասխանատու, պրոֆեսոր Գեւորգ Բաղդասարյանը:



Ըստ Բաղդասարյանի կանխատեսումների, դրամի փոխարժեքը դոլարի համեմատ առաջիկայում կկազմի 400 դրամ 1 դոլարի դիմաց: Միեւնույն ժամանակ, հայտարարել է նա, ներկրվող ապրանքների գների աճը, հատկապես այս փուլում, հիմնավորված չէ: Նա նշել է, որ ներկրվող ապրանքները գնվել եւ ներկրվել են նախապես հաստատված սակագներով եւ կարելի է խուսափել խուճապից բնակչության շրջանում: «Ինչ վերաբերում է վառելիքի գներին, ապա համաշխարհային շուկայում դրանք նվազում են, իսկ մեր մոտ չգիտես ինչու` աճում»,-նշել է նա:



Իր հերթին, ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կատարվածը համարել է Կենտրոնական բանկի չհիմնավորված քաղաքականության հետեւանք: «Աշխարհի ոչ մի երկրում ազգային արժույթի նման տատանումներ չնե եղել, ինչպես Հայաստանում»,-ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---