Փաշինյան․ Ամուլսարի հարցում պետք է լուծումներ գտնենք 4 փետրվարի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերն առավել կառավարելի ու ընդունելի դառնան հանրության համար։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։ «Հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում, Ամուլսարի ներդրումային ծրագրի շրջանակում։ Պետք է այս թեման քննարկվի՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է գտնենք լուծումներ», - նշել է նա։ «Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում ՀՀ տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում», - ընդգծել է վարչապետը։ Ամուլսարի հանքի գործարկման աշխատանքներն ընդհատվել են 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Լարվածությունը հանքի շուրջ ու այն գործարկելու փորձերը չեն դադարել դրանից ի վեր։ Արցախյան 2-րդ պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Հայաստանի թիվ 1 հարկատուն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |