Հայաստանում արտադրական կանեփ կաճեցվի![]() 4 փետրվարի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույսերի՝ այդ թվում արտադրական կանեփի աճեցման և վերամշակման համար։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այն էականորեն կավելացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Ավինյանը կարևորել է, որ գյուղատնտեսության ոլորտում նպատակային գործողությունների առանցքում լինեն բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Փոխվարչապետը բերել է արտադրական կանեփի օրինակը՝ նշելով, որ դրա արտադրության դրական փորձ ունեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը։ «Խոսքը միայն արտադրական կանեփի մասին չէ, կան նաև այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող, որոնք արդյունաբերական նպատակ են հետապնդում։ Անպայմանորեն այս քաղաքականությունն առաջ ենք մղելու՝ համարձակորեն»,-հայտարարել է Ավինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է, որ խոսքն արտադրական կանեփի մասին է․ շահարկման թեմա չկա, քանի որ խոսքն արդյունաբերական հումքի աճեցման մասին է։ Փաշինյանի խոսքով՝ գործընթացը հստակ ռիսկեր ունի, և դրանց կառավարման մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ պատրաստվում են իրավապահների հետ վերահսկել գործընթացը, այդ առումով օգտագործվելու է նաև սերմերի գործակալությունը, Գյումրիի սելեկցիոն կայանը։ Օրենքի նախագծում նշվում է, որ նախատեսվում է գյուղատնտեսական նոր ընտրված մշակաբույսերի աճեցման և հետագայում վերամշակման նպատակով ապահովել գիտահետազոտական նպատակով դրանց փորձնական մշակության գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը, անհրաժեշտ հումքը և կարողությունները: Մշակաբույսերի փորձնական մշակության արդյունքների հիման վրա հնարավոր կլինի նախանշել գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով դրանց աճեցման և վերամշակման հետ կապված հետագա քայլերը և ծրագրերը ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |