Փաշինյան․ ՀՀ-ն թողարկել է $750 մլն-ի պարտատոմս ամենանպաստավոր պայմանով![]() 4 փետրվարի 2021 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում և $750 մլն-ի պարտատոմս թողարկել, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ այդ թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր 3.8%-ով։ «Եվ սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը՝ ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,-ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ թողարկումն ամենևին էլ «արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ», որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: Փաշինյանը հիշեցրել է, որ 2019 թվականի թողարկումը 4.2 տոկոսով էր եղել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |