Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը 4 մարտի 2009 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է Հայաստանում բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի բոլոր մարզերից 138 երիտասարդ բռնցքամարտիկ կպայքարեն չեմպիոնի կոչման համար 13 քաշային կարգերում:Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, մարտի 8-ին, երկրի առաջնության ավարտին, գրանցված արդյունքների հիման վրա կկազմավորվի երկրի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը` աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 23-30-ը: Հայաստանի բռնցքամարտի նորակազմ երիտասարդական հավաքականը մարտի կեսերին Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ ամսվա վերջին կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |