100 մլն դրամից ավելի աջակցություն կուսակցություններին՝ պետբյուջեից![]() 4 փետրվարի 2021 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն կստանան պետբյուջեից։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի հիման վրա։ Ընդհանուր առմամբ, պետբյուջեից կուսակցություններին կհատկացվի 103,725,000 դրամ։ 2021-ի պետբյուջեից «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստանը» ` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»` 7 մլն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 5.2 մլն , և ՀՅԴ-ն` 4.3 մլն դրամ։ Հարցը չզեկուցվողների թվում էր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |