Փաշինյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կհամակարգի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը![]() 4 փետրվարի 2021 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել, որը կհամակարգի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը հայկական կողմից, նա ստորագրել է համապատասխան որոշումը։ Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով պետք է ստեղծվեր հանձնաժողով: Վարչապետի որոշմամբ՝ հաստատվել է հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը։ Եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում 25 հոգի է, այդ թվում նաև՝ փոխնախարարներ և վարչության պետեր։ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |