Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին. Որ ուժի հետ՝ դեռ չի որոշել 5 փետրվարի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե լինեն։ Այդ մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։ Օհանյանը դեռ չի որոշել, թե որ ուժի հետ կգնա ընտրության, մասնակցության ձևաչափը ևս դեռևս չի ընտրել։ «Յուրաքանչյուր անհատ սահմանադրական իրավունք, որոշ դեպքերում՝ նաև պարտականություն ունի, մասնակցելու ընտրություններին, այս նեղ, անելանելի իրավիճակում: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ինքս կորոշեմ»,- ասել է նա: Ավելի վաղ արտահերթ ընտրությունների դեպքում դրանց մասնակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը |