«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԱՐՏԱՔՍՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

PanARMENIAN.Net - Ռուսաստանից արտաքսվել է Թուրքիայի 10 քաղաքացի` Բաշկիրիայի մի շարք ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու համահիմնադիր-տնօրենները: Այդ ուսումնական հաստատությունները բացվել էին դեռեւս 1992 թվականին «Սերհաթ» թուրքական ֆիրմայի նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, օտարերկրյա դասախոսները Ռուսաստանում կրթում էին թուրքամետ երիտասարդություն, որն ապագայում պետք է պաշտպաներ Թուրքիայի շահերը տեղի իշխանության եւ կառավարման մարմիններում: Այդ հաստատություններում ուսուցանվել է ավելի քան 1000 դեռահաս: Ըստ Ռուսաստանի օրենսդրության, նման գործողությունները որակվում են որպես միջամտություն ներքին գործերին: Միեւնույն ժամանակ, «Սարհաթը», ինչպես պարզվել է, եղել է «Նուրջյուլար» կրոնական-ազգայնական շարժման կառուցվածքային ստորաբաժանումը, որը կապված է Բալկաններից մինչեւ Սիբիր սահմաններ ունեցող «Մեծ Թուրան» պետության ստեղծման գաղափարը քարոզող «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության հետ:
 Ուշագրավ
---