Աճուրդի կհանվի Թյուդորների դարաշրջանի 500-ամյա հազվագյուտ մետաղադրամը

Աճուրդի կհանվի Թյուդորների դարաշրջանի 500-ամյա հազվագյուտ մետաղադրամը

PanARMENIAN.Net - Թյուդորների դարաշրջանի 500 տարեկան հազվագյուտ մետաղադրամը աճուրդի կհանվի Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամային պալատում, սկզբնական գինը կսահմանվի 950,000 ֆունտ ստերլինգ ($1.3 մլն-ից ավելի), փոխանցում է Expressandstar.com-ը։

Թյուդորները եղել են 15-17-րդ դարերին Անգլիայում իշխող թագավորական դինաստիան։ Թյուդորների վերջին գահաժառանը մահացել է 1603-ին։

Հենրիխ VII-ի 20 շիլինգանոց ոսկե դրամը ստեղծվել է՝ հաստատելու համար Անգլիայի առաջին Թյուդոր թագավորի հեղինակությունը: Մետաղադրամը նա պատվիրել է 1489 թվականի հոկտեմբերի 28-ին։

Մետաղադրամի հայտնի տերերից մեկն աշխարհահռչակ բանկիր Ջոն Պիրպոնթ Մորգանն է եղել, որին այն պատկանել է մինչ նրա մահը՝ 1913 թվականը, ապա այն վաճառվել է 1915 թվականին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---