Nordwind-ը փետրվարի 14-ից թռիչքներ կիրականացնի Կալինինգրադից Երևան![]() 5 փետրվարի 2021 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Nordwind Airlines ընկերությունը փետրվարի 14-ից ուղիղ չարտերային չվերթեր կիրականացնի Կալինինգրադից Երևան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։ «Թռիչքները ձմեռային չվացուցակի շրջանակում կիրականացվեն փետրվարի 14-ից մարտի 21-ը, և ամառային չվացուցակի սկզբում՝ մարտի 28-ից ապրիլի 25-ը։ Թռիչքները կիրականացվեն 189 ուղևորի համար նախատեսված Boeing B 737-ով»,- ասվում է Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: Մեկնումը Կալինինգրադից նախատեսվում է 09:40-ին, ժամանումը Երևան՝ 15:35-ին։ Թռիչքը Երևանից՝ 16:35, ժամանումը Կալինինգրադ՝ 18:30-ին։ Թռիչքի տևողությունը 4 ժամ է։ Մեկնման և ժամանման ժամերը Կալինինգրադի և Երևանի օդանավակայաններ նշված են տեղական ժամանակով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |