ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակի` անխաթար հասցեագրումը![]() 6 փետրվարի 2021 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքը: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը: Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ ու վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ պատերազմ էր սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների գնաց՝ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման հայտարարություն անելով, իսկ հունվարի 11-ին տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրելով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |