ՀՀ նախագահին ծանոթացրել են Հայաստանում «ԱԼՌՈՍԱ» ընկերության գործունեության ընդլյանման ծրագրերի հետ 4 մարտի 2009 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ադամանդագործության զարգացման միտումները` անդրադառնալով ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքին, աջակցության հնարավորություներին ու հեռանկարներին։ Սերգեյ Վիբորնովը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը Հայաստանում գործունեությունն ընդլայնելու, նոր եւ խոշոր նախագծեր իրականացնելու վերաբերյալ: Երկրի ղեկավարը կարեւորել է «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցության խորացումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականցումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |