Ավանեսյանը՝ ԵԽ գրասենյակի ղեկավարին․ Ակնկալվում է միջազային ատյանների ճնշումը` օր առաջ վերադարձնելու հայ գերիներին![]() 6 փետրվարի 2021 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատերազմի ընթացքում և դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգի և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ հանդիպմանը: Նախարարը հավելել է, որ հայկական կողմն ակնկալում է միջազային ատյանների ճնշումը` օր առաջ գերիների վերադարձը կազմակերպելու հարցում: Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիների կարիքներով: Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին: Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմից գերիների ու անհետ կորածների մասին վերջնական տվյալներ դեռ չկան։ Ադրբեջանից ՀՀ են վերադարձել նախ 44, ապա ևս 5 գերի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |