ՀԱՀ-ում կասեցրել են AstraZeneca-ով պատվաստումը ցածր արդյունավետության պատճառով

ՀԱՀ-ում կասեցրել են AstraZeneca-ով պատվաստումը ցածր արդյունավետության պատճառով

PanARMENIAN.Net - Հարավաֆրիկյան Հանրապետությունում որոշել են առայժմ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամի դեմ։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զվելի Մքհիզեն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ AstraZeneca-ն գրեթե չի պաշտպանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով հարուցված հիվանդության թույլ և միջին ծանրության ընթացքի դեպքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հետազոտությունն իրականացրել են Օքսֆորդի համալսարանի և հարավաֆրիկյան Վիտվատերսրանդի համալսարանի մասնագետները։ Կլինիկական հետազոտություններին ՀԱՀ-ում մասնակցել է 2026 մարդ։ Արդյունքների մասին հայտնել էր Financial Times-ը, իսկ աշխատությունը հրապարակվելու է փետրվարի 8-ին։

Մամուլի ասուլիսում պրոֆեսոր Շաբիր Մահդին հայտարարել է, որ հետազոտության արդյունքնրեը, որոնք վկայում են տվյալ շտամի դեպքում AstraZeneca-ի ցածր արդյունավետության մասին, «հիասթափեցնում են»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերել AstraZeneca անգլա-շվեդական ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3%-ը։ ՀՀ-ն գնելու է նաև այլ պատվաստանյութեր, մասնավորապես՝ ռուսական «Սպուտինիկ V»։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների աշխատակիցներն ու բնակիչները, բուժաշխատողները, սոցիալական կենտրոնների աշխատակիցները, 65-ից բարձր անձինք, քրոնիկական հիվանդություններով 16-64 տարեկան անձինք։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---