Արցախ օրական վերադարձող հայերի հոսքը նվազել է մինչև մի քանի տասնյակ

Արցախ օրական վերադարձող հայերի հոսքը նվազել է մինչև մի քանի տասնյակ

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի ավարտից հետո Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52,310 մարդ։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Փետրվարի 7-ին 30-ից ավելի փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքից։

«Մեկ օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ մինչև այժմ Արցախ է վերադարձել 95,000 մարդ։Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հավելել էր, որԱրցախ վերադարձողների թվի մասին ռուս խաղաղապահների և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրապարակած թվերը ճիշտ են, ռուսները հրապարակում են միայն իրենց միջնորդությամբ վերադարձածների թիվը։

Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում։ ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---