Երեւանում քննարկում են ՍՏՀԿ երկրների մշակութային ժառանգության պահպանման խնդիրը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկել է «ՍՏՀԿ երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանություն եւ վերականգնում» երկօրյա կլոր սեղանը: Առաջին օրը հանդիպման ընթացքում ելույթ ունեցողներից Հունաստանի ներկայացուցչուհի, ճարտարապետության դոկտոր եւ Բյուզանդական ու հետբյուզանդական հուշարձանների Եվրոպական կենտրոնի ղեկավար Հաջիտրիպոնոսը ներկայացրել է «Բյուզանդական հուշարձանները եւ համաշխարհային ժառանգությունը» առաջնային նախագիծ; Բուլղարիայի պատվիրակ Դոլյա Յորդանովան ներկայացրել է Բուլղարիայի` հնագիտական հետաքրքրություն ներկայացնող շրջանների ամառային սեմինարների անցկացման նախագիծ, որոնց հիմնական նպատակը ՍՏՀԿ երկրների տարածքում գտնվող մշակութային ժառանգության պահպանումն է:



Կլոր սեղանը կազմակերպվել է Հայաստանի Մշակույթի նախարարության կողմից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի նախագահության շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցելու համար Երեւան են ժամանել Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---