Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք![]() 9 փետրվարի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վանական համալիր գնացած ուխտավորներին ադրբեջանցիները թույլ չեն տվել մտնել այնտեղ, գրում է «Ազատ Արցախը»։ Նշվում է, որ խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ադրբեջանցիներն արգելել են հոգևորականների ու ուխտավորների մուտքը՝ պատճառաբանելով, որ տեղեկացված չեն եղել խմբի մասին։ Նրանք ստիպել են, որ խումբը վերադառնա Գետավան ու սպասի ճշտումների, 3 ժամ անց՝ այդ ճշտումներից հետո, կրկին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք։ Արցախի թեմի պատասխանատուները մտադիր են խնդիրը հասցնել համապատասխան ատյաններ։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմն Արցախում զիջումների է գնացել։ Դրա ադյունքում պատմամշակությային հարյուրավոր կոթողներ են մնացել ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես օրինակ՝ Դադիվանքը, Շուշիի Սբ Ղազանչեցոցը, Տիգրանակերտը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |