ՏՄՊՊՀ ղեկավարը չի բացառում մոտակա օրերին դոլարի փոխարժեքի իջեցումը 4 մարտի 2009 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Տարադրամի փոխանակման կետերում իրադրությունը հսկողության տակ է եւ ներկա պահին դոլարի փոխարժեքը տատանվում է 306-308դր/$ միջակայքում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Կենտրոնական բանկի հրապարակումից հետո դոլարի վաճառքը բորսայում կազմեց մոտավորապես $3 միլիոն: Դա նշանակում է, որ դոլարի իրացման ծավալները մեկ օրվա մեջ կրճատվեցին 10 անգամ»,- հայտնել է Շահնազարյանը` չբացառելով մոտակա օրերին դոլարի փոխարժեքի իջեցման հնարավորությունը:Նախօրեին մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մինչ այդ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |