Փետրվարի 9-ին որոնումներ չեն լինի․Ադրբեջանի բանակում հերթափոխ է

Փետրվարի 9-ին որոնումներ չեն լինի․Ադրբեջանի բանակում հերթափոխ է

PanARMENIAN.Net - Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փետրվարի 9-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվի, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետծառայությունը։

Պատճառն ադրբեջանական բանակում իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն փետրվարի 10-ին։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:

Փետրվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել՝ կապված ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---