Փոխվարչապետերի եռակողմ նիստում երկաթուղային ցանցին, ավտոմոբիլային հաղորդկացությանն առնչվող հարցեր են քննարկվել![]() 9 փետրվարի 2021 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ անցկացված նիստին դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։ Եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, տրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը կայացել է փետրվարի 6-ին, փոխանցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ըստ հաղորդագրության` նիստին մասնակցել են երեք երկրի համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։ Կողմերն այդ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով են փոխանակվել։ Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները: 2020թ-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին 44-օրյա պատերազմը դադարեցնելու մասին որոշում։ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանի, Պուտինի, Ալիևի հանդիպուման արդյունքում ստորագրվեց տրանսպորտային ապաշրջափակման մասին որոշում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |