Հայաստան-Աֆղանստան հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից 4 մարտի 2009 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Ս. թ. մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Զալմայ Ազիզին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-աֆղանական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից, եւ հույս է հայտնել, որ դեսպան Ազիզին իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ընդլայնման գործում: Զրուցակիցները քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Աֆղանստանում կայունության ու խաղաղության հաստատումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |