Ֆրանսիայում սմարթֆոնի միջոցով Covid-19-ի թեստավորման սարք են ստեղծել![]() 9 փետրվարի 2021 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Լիլլի համալսարանի գիտնականները սմարթֆոնի միջոցով Covid-19-ի թեստավորման սարք են ստեղծել, գրում է «Վեդոմոստին» France Info ռադիոկայանի վրա հղումով։ Ինչպես ասել է հեղինակներից Սաբինա Շուներիցը, սարքը տեսքով USB է հիշեցնում։ Այն հարկավոր է միացնել սմարթֆոնին, իսկ հետո ներդնել այնտեղ կենսաբանական նյութով թեստի շերտը։ 10 րոպեից էկրանի վրա հայտնվում է պատասխանը։ Ըստ նրա` անհրաժեշտ է, որ նմուշառումը մասնագետ կատարի։ Այժմ գիտնականները կատարելագործում են գործընթացը, որպեսզի թեստավորումը հնարավոր լինի թքի միջոցով անել։ Սարքի արդյունքները համընկնում են ՊՇՌ թեստերի պատասխանների հետ դեպքերի 88%-ում։ Տեխնոլոգիան մատչելի կդառնա մի քանի շաբաթից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |