Պաշտոնական. Եվս 5 գերի վերադարձել է ՀՀ![]() 9 փետրվարի 2021 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ: Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ: Պատերազմից հետո նախ՝ 44, ապա 5 հայ գերի էր վերադարձել։ Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։ Photo: Armenpress ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |