Գագիկ Բեգլարյանը փոխարինել է Եվրանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում 4 մարտի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Եվրանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պատոնից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: Նույն այդ հրամանագրով Եվրանդ Զախարյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական:Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Երեւանի Կենտրոն համայնքի պետ Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի պետ էր ընտրվել 2002թ. եւ վերընտրվել 2005 եւ 2008թթ.: 2006թ.-ից նա հանդիսանում է Հայաստանի իշխող Հանրապետական կուսացկության անդամ: Նշենք, որ Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին տեղեկատվությունը մամուլ թափանցեց դեռեւս մարտի 2-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Գագիկ Բեգլարյանի օգնական Արամ Հարությունյանը, «տեղեկատվությունն այն մասին, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է այդ պաշտոնին նախքան քաղաքապետի` մայիսին ծրագրված ընտրությունները, զուրկ չէ հիմնավորումից, թեեւ շրջում է ասեկոսեների մակարդակով»: Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչությունում հայտնել էին, որ քաղաքապետարանում նման տեղեկատվությամբ չեն տնօրինում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |