Աժ-ում քննարկել են գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը![]() 10 փետրվարի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվել է գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը։ Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով։ Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»,- ասել է ԱԺ-ում նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր: Հայաստանում կա 444,800 հա վարելահող, որից օգտագործվում է 222,000ը, և չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի, թե որոնք են չօգտագործվող հողատարածքները՝ փոփոխության նպատակը այդ հարցի լուծումն է։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |