Տիգրան Սարգսյան. ՀՀ Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունն արդարացված է 4 մարտի 2009 - 22:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունն արդարացված է եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում ինչպես արտահանողների, այնպես էլ ներկրողների համար: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ներկայումս շատերը հայտարարում են լողացող փոխարժեքին սահուն անցնելու անհրաժեշտության` ազգային տարադրամի փոխարժեքի աստիճանական իջեցման մասին, բայց այդ մեթոդը կհանգեցներ մի շարք բացասական երեւույթների: Մասնավորապես, նկատել է վարչապետը, նման մեթոդը կհանգեցներ շուկայի մասնակիցների զգալի բացասական սպասումներին, ինչին կարող էին հաջորդել առքուվաճառքները, եւ որպես հետեւանք` փոխարժեքի զգալի եւ կտրուկ տատանումներ, ինչպես նաեւ փոխարժեքի հետագա շարժման անորոշությունը: Տվյալ դեպքում, շարունակել է Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկը հաստատել է մի միջակայք, որի սահմաններում էլ տատանվելու է ազգային տարադրամի փոխարժեքը: Դա պարզություն է մտցնում շուկայի բոլոր մասնակիցների համար, ինչը թույլ է տալիս խուսափել ավելորդ խառնաշփոթից, ամփոփել է նա:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |