Հայաստանը ստորագրել է քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին Եվրոպական կոնվենցիայի արձանագրությունը 4 մարտի 2009 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի ներկայությամբ ստորագրեց «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը: Արձանագրության նպատակն է Եվրոպայում քաղաքական եւ սոցիալական զարգացումների եւ աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումների պայմաններում կատարելագործել անդամ-պետությունների` անդրսահմանային հանցագործություններին արձագանքելու ունակությունը: Նշենք, որ 2001թ. նոյեմբերի 8-ից արձանագրությունը բաց է ստորագրման համար` «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիային բոլոր անդամակցած եւ ստորագրած ԵԽ անդամ պետությունների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |