Armenia Wine-ը 40 մլն դոլարի ներդրում կանի Երևանում․ Խոստացել է 5000 աշխատատեղ բացել![]() 11 փետրվարի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը Երևանում տարածք է տրամադրել «Արմենիա Վայն» (Armenia Wine) ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի համար։Ընկերությունը մտադիր է 5000 աշխատատեղ ստեղծել։ Ներդրումային ծրագիրը կիրականացվի Իսակովի 11/1 հասցեում՝ կառուցվելու է «Դիջիթաուն» բարձրահարկ նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, որի համար կներդրվի 40 մլն դոլար։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Ընկերությունը խնդրել է նաև օտարել հարևանությամբ գտնվող Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի համար 13 երաժշտական հատուկ դպրոցի 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը։ ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։ «Արմենիա Վայն» ընկերությունը խոշոր գինեգործական ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ, գինեգործությամբ և կոնյակագործությամբ, այնպես էլ շամպայնի և օղու արտադրությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |