Հայաստանի վարչապետ. Առաջին հերթին ճգնաժամը պետք է ազդի հարուստների վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից մշակվել են երկրի տնտեսության եւ, մասնավորապես, քաղաքացիների վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հաղթահարման մի շարք ծրագրեր: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Նրա խոսքով, հենց այդ նպատակով է երկրի կառավարությունը աշխատում կայուն վարկերի ներգրավման ուղությամբ: Այսօր արդեն ՄՏՖ պատրաստ է Հայաստանին $540 մլն-ի չափով վարկ տրամադրել, որոնցից $240 մլն միանգամից են հատկացվելու, եւս $525 մլն կհատկացնի Համաշխարհային Բանկը, նկատել է Սարգսյանը` ավելացնելով, որ Ռուսաստանի վարչապետը նույնպես հայտնել է հայկական կողմին $500 մլն-ի չափով վարկ տրամադրելու մասին: «Ես արդեն չեմ ասում Ասիական բանկի եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի հետ մեր բանակցությունների մասին»,- նկատել է նա: Ճգնաժամի հաղթահարման գործում ոչ պակաս դեր է խաղում նաեւ երկրի ծախսման քաղաքականությունը, որի համաձայն գերապատվությունը տրվելու է երկրի կենսագործունեությունն ապահովող սոցիալական սեկտորին, տնտեսության եւ ինֆրակառույցների խթանմանը:



Նկատելով, որ ճգնաժամային իրադրությունները հիմնականում բացասապես են անդրադառնում սոցիալապես անապահով շերտերի վրա, Տիգրան Սարգսյանն ավելացրել է, որ կառավարությունը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի հիմնական բեռն ընկնի խոշոր ձեռներեցության ուսերին: «Առաջին հերթին դա պետք է ազդի հարուստների վրա»,- ընդգծել է Սարգսյանը: -ԱՊ-
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---