Երեւանում տեղի կունենա պատմական հուշարձանների պահպանմանը նվիրված փաստագրական ֆիլմերի փառատոն 4 մարտի 2009 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում «ՍԾՏՀ երկրների պատմամշակութային հուշարձանների պահպանում եւ վերականգնում թեմայով կլոր սեղանի շրջանակներում: Մեկնարկել է փաստագրական ֆիլմերի երկօրյա փառատոնը: Փառատոնի առաջին օրը ներկայացվեցին «Ջուղա» եւ «Մոմիկ» փաստագրական ֆիլմերը: Վերջինը պատմում է միջնադարյան ճարտարապետ Մոմիկի մասին, որը հյատնի է Նորավանքի վանական համալիրի ստեղծմամբ: Բուլղարիան փաստագրական ֆիլմ ներկայացրեց ուսանողական գործնական սեմինարի մասին` «Մեկ օր բուլղարական ազգային արգելանոցում: Դելտայի հռոմեական բաղնիքներում» անվանումով: Ներկայացվել են նաեւ «Վրաստանի մշակութային ժառանգության պահպանում» եւ «Ակրոպոլիսի վերականգնման նախագիծ» (Հունաստան) կարճամետրաժ փաստագրական ֆիլմերը: Մարտի 5-ին փառատոնի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում կներկայացվեն հետեւյալ փաստագրական կինոնկարները` «Համաշխարհային օվկիանոսի թանգարան» (Ռուսաստան), «Կրասնոյարսկի երկրաբանական թանգարանը» (Ռուսաստան), «Դանուբի հնեաբանական տեղանքը. LEPENSKI VIR» (Սերբիա), «Թուրքիայի մշակութային ու բնական ժառանգությունը» (Թուրքիա): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |