Պատգամավոր․ Սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանան որսորդական ակոսավոր զենք կրել![]() 12 փետրվարի 2021 - 12:36 AMT PanARMENIAN.Net - «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները որսորդական ակոսավոր զենք կրելու իրավունք կստանան։ Այդ մասին տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը Սերգեյ Բագրատյանի հետ նախաձեռնել է այդ փոփոխությունը, գրում է «Հայկական ժամանակը»։ Նա նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է և փոփոխությունները կկատրվեն մոտ ապագայում։ «Այսինքն այն սահմանափակումը, որ կար, որ մարդ պետք է 5 տարի անպայման ողորկափող զենք կրի, նոր նրան կարելի է թույլատրել ակոսավոր զենք կրել, կհանենք և հնարավորություն կտանք, որ կառավարության որոշմամբ հաստատված բնակավայրերում բնակիչները կրեն որսորդական ակոսավոր հրազեն: Սա հաստատ կբարձրացնի նրանց անվտանգության զգացողությունը, կկարողանան նաև որս անել, վայրի կենդանիներից պաշտպանվել: Այդ զենքը գուցե ամբողջ կյանքի ընթացքում որևէ անգամ չկիրառվի, սակայն զենքի առկայությունը արդեն վստահություն է առաջացնում բոլորի մոտ»,-ասել է պատգամավորը։ Նա հավելել է, որ այս հարցի շուրջ քննարկում է ունեցել Կապանի համայնքապետի հետ և վերջինս էլ նպատակահարմարությունը հաստատել է: Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա չի նպաստի հանցավորության աճին՝ Խաչատրյանն ասել է, որ զենքը տրվելու է նրանց, ովքեր խնդիրներ չունեն, ովքեր բուժհիմնարկներում գրանցված չեն, չեն դատապարտվել: «Ոստիկանության վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, բայց վերահսկողություն կիրականացնեն: Չեմ կարծում, որ հանցագործությունները կավելանան: Պատերազմի ժամանակ, պատերազմից հետո հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ կա զենք և, փառք Աստծո, չնչին են այն դեպքերը, երբ այդ զենքով հանագործություն է կատարվել»,-ասել է նա։ Պատերազմից հետո Սյունիքում բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ ՄԻՊ-ը հայտարարել է, որ Սյունիքի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի։ Նա գրել էր, որ նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից։ ԱԱԾ-ն ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ Սյունիքի սահմանային տարածքներ այցելելու եւ տարբեր թեմաներ լուսաբանելու համար այսուհետ նախօրոք պետք է դիմել և ստանալ ԱԱԾ-ի թույլտվությունը: Լրագրողների պաշտպանությամբ զբաղվողները սա իրավունքների խախտում որակեցին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |