Պատգամավոր․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության հարց չի քննարկվում![]() 12 փետրվարի 2021 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը ճեպազրույցում հայտարարել է, որ ճանապարհների ապաշրջափակման համատեքստում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարց չի քննարկվում։ «Այս պահի դրությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն առնչվում ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին նշել է․ «Այդ հարցը շատ է մանիպուլացվում։ Հենց այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա։ Անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե չունենք, ինչպիսի հոգեբանական դիրքորոշում ունենք այդ երկրի հանդեպ, այդ առևտուրը լինում է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե սահմանները պաշտոնապես բացելու դեպքում ինչ կարող է լինել, ապա նախ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններ են։ Հայաստանի սահմանը հատելիս թուրքական ապրանքը պետք է հանդիպի ԵԱՏՄ-ի խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին»։ Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ Գևորգյանն ասել է, որ դրա 21 կիլոմետրն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, Ադրբեջանի տարածքով, «բայց այն ոչ մի վայրկյան չի փակվել»։ «Այնպես չի, որ դա պետք է չգիտեմ ինչ համաձայնագրերով լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է։ Ադրբեջանցիների կողմից ոչ մի վայրկյան այն չի փակվել», - ասել է Գևորգյանը։ Դեկտեմբերի 31-ից գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |