ՀՀ կառավարությունը փորձել է չեզոքացնել կոմունալ ծառայությունների հարկերի բարձրացման բացասական ազդեցությունը 4 մարտի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ գազի գների վերջին բարձրացումը նշանակում է եւս 2 հազ. դրամ միջին հայկական ընտանիքի ծախսերում: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ բյուջե ներդնելով թոշակների աճի 14%` կառավարությունը հետապնդում էր քաղաքացիների դրամապանակի վրա կոմունալ ծառայությունների հարկերի բարձրացման բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակը: «Բացի այդ, հարկերը բարձրացվելու են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսը զգալիորեն կկրճատվի, ինչը նույնպես հարկերի բարձրացումը որոշակիորեն չեզոքացնելու նպատակ էր հետապնդում»,- ամփոփել է վարչապետը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 27-ին կայացած նիստը որոշել է բարձրացնել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |