ANCA-ն ողջունում է Սուդանի նախագահին ձերբակալելու մասին որոշումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Միջագային քրեական դատարանի (ICC) որոշումը Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի ձերբակալության թույլտվություն տալու մասին: Սուդանի նախագահին մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների կատարման համար: Միեւնույն ժամանակ ANCA-ն զգուշացնում է ICC ջանքերը չեզոքացմանն ուղղված Թուրքիայի մտադրության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:



«ICC որոշումն ազդանշան է այն մասին, որ բոլոր նրանք, ով կատարել կամ ժխտում են աշխարհում կատարված ցեղասպանությունները, վաղ թե ուշ կկանգնեն արդարադատության առջեւ: Մենք հուսով ենք, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի Սուդանի նախագահը կանգնի դատարանի առջեւ, եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը ընդդիմանալ այն երկրներին, որոնք, ինչպես Թուրքիան, ցեղասպանություն են գործել: Միայն այդպես հնարավոր կլինի վերջ դնել ցեղասպանությունների ցիկլին»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Անցած շաբաթ ANCA-ն նամակ էր տարածել ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ կոնգրեսականների ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ թուրք-սուդանական հարաբերությունները խարխլում են Խարտումի մեկուսացմանն ու Դարֆուրում ցեղասպանության կասեցմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:



ICC-ն մասնակիորեն հավանություն է տվել նախկինում Օմար ալ-Բաշիրի դեմ դատախազի առաջ քաշած մեղադրանքներին: Խոսքը ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին է, որոնք ալ-Բաշիրի իմացությամբ կատարվել են Դարֆուր նահանգում: Մեղադրանքները Սուդանի նախագահի դեմ առաջ քաշվեցին անցյալ տարվա հուլիսին: Օմար ալ-Բաշիրը դարձավ պետության առաջին գործող ղեկավարը, որի ձերբակալելու թույլտվություն տվեց Միջազգային քրեական դատարանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---