Երեւանում մեկնարկել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նվիրված ծանրամարտի մրցաշարը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նվիրված պատանիների ծանրամարտի մրցաշարը: Մրցաշարին, որն անցնում է Երեւանի Օլիմպիական ռեզերվի պետական մարզական քոլեջում, մասնակցում են պատանի ծանրամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:



«Մրցաշարը կազմակերպվել է Ծանրամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ: Մրցումներին մասնակցում են շուրջ 130 պատանի ծանրամարտիկներ 8 քաշային կարգերում, իսկ գլխավոր մրցավար է նշանակված միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը: Մրացաշարը նվիրված է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, եւ պատահական չէ, որ մենք որոշեցինք մրցաշարի բացումն այսօր` նրա ծննդյան օրն անցկացնել»,-ասել է Ալավերդյանը: Մրցաշարի փակումը տեղի կունենա մարտի 8-ին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---