Հայաստանը պատրաստ է քննարկել ԱՄԷ-ի հետ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը 5 մարտի 2009 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ի ընդունել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը եւ հույս հայտնեց, որ արտաքին առեւտրի նախարարի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը ԱՄԷ-ի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայման գործում` կարեւորելով դրա համար անհրաժեշտ նախադրայալների առկայությունը ի դեմս ծավալուն իրավապայմանագրային դաշտի: Հայաստանի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության դինամիկ աճի կապակցությամբ, ասաց, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ներդրումային խոշորածավալ ծրագրերի իրականցման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |