«ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը դեմ է գների անհիմն բարձրացմանը 5 մարտի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը դեմ է գների անհիմն բարձրացմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են «ՍԹԱՐ»-ի մամլո ծառայությունում, այսօր առ-տրային ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել գների մասնակի բարձրացման վերաբերյալ, որը կտարածվի ներմուծվող ապրանքների միայն որոշակի խմբերի վրա: Կար-որ է նշել, որ խոսքը գնում է ապրանքների այն քանակությունների մասին, որոնք մատակարարներից գնվելու են նոր գներով: «Մենք եկամուտ չենք հետապնդում ստեղծված իրավիճակից - առավելագույնս հակված ենք գների աճի զսպմանը: Այդ ուղղությամբ երեկվանից աշխատանքներ են տարվում մատակարարների հետ - արդեն ունենք դրական արդյունքներ: Հաճախորդների վստահությունը շատ կար-որ է ՍԹԱՐ-ի համար - մենք կարդարացնենք այն», - իրավիճակը մեկնաբանում է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: «ՍԹԱՐ»-ը երկրի խոշորագույն առ-տրային ցանցերից մեկն է, որի մեջ մտնում են 12 սուպերմարկետներ ողջ հանրապետության տարածքում: Մարտի 3-ին մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մինչ այդ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |