Հայ հեծանվորդները կմասնակցեն «Տաստան Տուր» միջազգային առաջնությանը 5 մարտի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայ հեծանվորդները կմասնակցեն «Տաստան Տուր» միջազգային առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 4-11 Իրանում: Առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 6 հեծանվորդներ` Սերգեյ Սարկիսովը, Էդգար Գեւորգյանը, Գեւորգ Առաքելյանը, Արամ Մելիքյանը, Սուրեն Պետրոսյանը եւ Արման Խառատյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանը:«Մենք Իրան կմեկնենք ապրիլի 2-ին: Այդ առաջնությունը մեզ համար կարեւոր դեր ունի: Տարվա ընթացքում մենք ծրագրում ենք մասնակցել 7-8 միջազգային առաջնությունների, քանի որ մեզ հենց միջազգային մրցույթների փորձ է անհրաժեշտ: Ճիշտ է, Հայաստանում հաճախ են մրցույթներ անցկացվում, բայց դա բավական չէ, որպեսզի արժանապատվությամբ ներկայացնենք մեր երկիրը միջազգային հրապարակում: Հուլիսին մենք կմասնակցենք Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ սեպտեմբերին` աշխարհի առաջնությանը, որը կկայանա Մոսկվայում: Դրա համար մենք զօրուգիշեր մարզվում ենք»,- նշել է Գրիգորյանը: Կարեն Գրիգորյանը նաեւ նշել է, որ Հայաստանում հեծանվային սպորտի սեզոնը կբացվի Երեւան-Էջմիածին մայրուղու անցումով: «Մարտին ծրագրվում է հեծանվային սպորտի սեզոնի բացումը: Ճշգրիտ ամսաթիվը դեռեւս չի որոշվել եղանակային պայմանների պատճառով, բայց ենթադրում եմ, որ բացումը կկայանա մարտի 14-17 միջակայքում եւ կնշանավորվի Երեւան-Էջմիածին եռօրյա մրցությամբ: Առաջին օրը ծրագրվում են անհատական մրցություններ, իսկ երկրորդ եւ երրորդ օրերը` խմբային մրցություններ 80-120 կմ հեռավորության վրա` կախված հեծանվորդների տարիքային կարգից»,- ասել է Գրիգորյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |