Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը![]() 19 փետրվարի 2021 - 15:48 AMT PanARMENIAN.Net - 2021թ․ լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ-ում Լիտվայի դեսպանության ֆեսյբուքյան էջում նշվում է, որ Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։ «Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում: Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին: Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհավորել էր Լիտվային Անկախության օրվա կանակցությամբ. «Սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերոջը Գ. Լանդսբերգիսին Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առթիվ: 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները մեր երկրների միջեւ - ստեղծեցին ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում և գրանցեցին բազմաթիվ ուշագրավ նվաճումներ մեր երկկողմ հարաբերություններում»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |